Կարևոր իրադարձություններ

Թրամփը պատմել է, թե որն է եղել իր հասցեին քննադատության պատճառը

18 Հուլիս, 2018 19:50
Թրամփը պատմել է, թե որն է եղել իր հասցեին քննադատության պատճառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ նրա հայտարարությունների վերաբերյալ քննադատության պատճառը եղել է այն, որ նրան հաջողվել է «լավ հարաբերություններ հաստատել» Ռուսաստանի նախագահի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հետախուզությունում բարձր պաշտոններում շատ մարդկանց դուր է եկել մամուլի ասուլիսի ժամանակ իմ ելույթը: Մինչ այդ մեր հանդիպմանը Պուտինը և ես քննարկել ենք շատ կարևոր թեմաներ: Մենք լավ հարաբերություններ ենք հաստատել, ինչն անհանգստություն է առաջացրել հակառակորդների մոտ, որոնք ցանկանում էին տեսնել բոքսի խաղ: Մեծ արդյունքներ ձեռք կբերվեն»,- գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ԱՄն-ում ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետ կապված սկանդալում «մեղավոր են երկու կողմերն էլ», ինչից հետո նրա հասցեին քննադատության մեծ ալիք է հնչել ԱՄՆ-ում:

 

Լրահոս

Դիտել ավելին