Կարևոր իրադարձություններ

Ամերիկացիների մեծամասնությունը Ռուսաստանին համարում է թշնամի կամ ոչ բարեկամական երկիր. հարցում

18 Հուլիս, 2018 19:00
Ամերիկացիների մեծամասնությունը Ռուսաստանին համարում է թշնամի կամ ոչ բարեկամական երկիր. հարցում

ԱՄՆ-ում քաղաքացիների 68%-ը համարում է, որ Ռուսաստանի ԱՄՆ-ի համար թշնամի է կամ ոչ բարեկամական երկիր: Արդյունքները ստացվել են NBC հեռուստաալիքի անցկացրած հարցումից:

Նշվում է, որ նախորդ տարի անցկացված հարցման համեմատությամբ այդ ցուցիչը աճել է 9%-ով: Ներկա պահին հարցվածների միայն 28%-ն է դաշնակցի դեր հատկացնում Ռուսաստանին ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:

NBC-ն Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի վատթարացումը կապում է Դոնալդ Թրամփի նախագահության, ինչպես նաև 2016-ին տեղի ունեցած ընտրություններում Մոսկվայի ենթադրյալ ներգրավվածության գործով անցկացվող հետաքննության հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին