Կարևոր իրադարձություններ

Քանյե Ուեսթը կարող է Հս. Կորեա մեկնել ու հանդիպել Կիմ Չեն Ընին

18 Հուլիս, 2018 18:50
Քանյե Ուեսթը կարող է Հս. Կորեա մեկնել ու հանդիպել Կիմ Չեն Ընին

Ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթը կարող է մեկնել աշխարհի ամենափակ երկրներից մեկը՝ Հյուսիսային Կորեա, ու հանդիպել երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ռեփերին այնտեղ տանելու մտադրություն ունի Կիմ Չեն Ընի մտերիմ ընկեր, բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը:

NBA-ի նախկին աստղ Ռոդմանը պատմել է, որ հաջորդ անգամ Փհենյան մեկնելիս կհրավիրի Քանյե Ուեսթին: Ռոդմանը չի բացառել, որ այցը կարող է կայանալ սեպտեմբերին:

 
 
Реклама 06

«Նա նույնիսկ կկարողանա այդ մասին երգեր գրել ու ալբոմ ձայնագրել»,-ենթադրել է բասկետբոլիստը:

Հիշեցնենք, որ Ռոդմանը բացառիկ արևմտյան աստղ է, որին հաջողվել է ընկերանալ Կիմ Չեն Ընի հետ ու նրա հրավերով մի քանի անգամ Հյուսիսային Կորեա այցելել:

Ավելի վաղ բասկետբոլիստը խոստովանել էր, որ աջակցել է այս տարվա հունիսին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի միջև պատմական հանդիպման կայացմանը:

 

 

 

 

Rodman, who has been to North Korea several times and has an unlikely friendship with Kim Jong-un, even suggested that Kanye could make an album about the visit

 

Լրահոս

Դիտել ավելին