Կարևոր իրադարձություններ

Ամերիկացիների ավելի քան կեսը համաձայն չէ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականությանը. հարցում

18 Հուլիս, 2018 18:42
Ամերիկացիների ավելի քան կեսը համաձայն չէ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականությանը. հարցում

Ամերիկացիների ավելի քան կեսը հավանություն չի տալիս Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը: Հուլիսի 18-ին այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այն հարցախույզի արդյունքները, որն Ipsos հետազոտական ծառայության հետ համատեղ կատարվել է Հելսինկիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թրամփի առաջին լիաֆորմատ հանդիպումից հետո:

Գործակալության տվյալներով՝ հարցման մասնակիցների 55 տոկոսը բացասաբար է պատասխանել այն հարցին, թե իրենք հավանություն տալիս են արդյոք Ռուսաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականությանը, իսկ 37 տոկոսն իր պաշտպանությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահին:

Ինչպես նշել է Reuters-ը, հավանություն հայտնածների 71 տոկոսը հանրապետականներ են (Թրամփը պատկանում է Հանրապետական կուսակցությանը), 14 տոկոսը՝ դեմոկրատներ: Հելսինկիի գագաթնաժողոմ Թրամփի ելույթը չի ազդել նրա ժողովրդականության ընդհանուր վարկանիշի վրա, նշել է Reuters-ը:

Ըստ հարցման տվյալների՝ հարցվածների 42 տոկոսն ամբողջությամբ վերցված հավանություն է տալիս նախագահի աշխատանքին: Հարցման մասնակիցները նաեւ գնահատել են Ռուսաստանի նկատմամբ իրենց վերաբերմունքը: Նրանց 38 տոկոսը համաձայնվել է այն պնդմանը, թե ՌԴ-ն ԱՄՆ-ի թշնամին է, եւս մոտավորապես նույնքան հարցվածներ նրան նշել են որպես մրցակից, եւ սոսկ 8 տոկոսն է Ռուսաստանը բարեկամ համարել: Հարցմանը մասնակցել է շուրջ հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին