Կարևոր իրադարձություններ

Նախագահը նոր նշանակում է արել Լոռու մարզում

18 Հուլիս, 2018 17:45
Նախագահը նոր նշանակում է արել Լոռու մարզում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մուշեղ Հարությունյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։


Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 13-ի ԲԴԽ-26-Ո-61 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. 

Մուշեղ Հարությունյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,–ասվում է նախագահի հրամանագրում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին