Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,08
    7,38

Կարևոր իրադարձություններ

Վերականգնվել է 6,7 մլն ՀՀ դրամ

18 Հուլիս, 2018 17:21
Վերականգնվել է 6,7 մլն ՀՀ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում գործող «Հ.Ա.Ավտոտեխզննում» ՍՊ ընկերության ղեկավարության կողմից թույլ տրված չարաշահումները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

«Հ.Ա.Ավտոտեխզննում» ՍՊ ընկերությունը, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած լիցենզիայի համաձայն, իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ։

Նախնական տվյալներով՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական ՀՀ դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերության տնօրինությունը, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պետությանը պատճառված իրական վնասի ծավալները պարզելու, չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու, գործողություններն անհատականացնելու և ձեռք բերված ապացույցների հիման վրա համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում, այսօր ընկերության կողմից ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել 6.700.000 ՀՀ դրամ։

Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին