Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան ցանկանում է «An-188» ռազմատրանսպորտային ինքնաթիռի արտադրությունը Թուրքիայի հետ կազմակերպել

18 Հուլիս, 2018 17:10
Ուկրաինան ցանկանում է «An-188» ռազմատրանսպորտային ինքնաթիռի արտադրությունը Թուրքիայի հետ կազմակերպել

Ուկրաինան ցանկանում են ուկրաինական «An-188» ռազատրանսպորտային ինքնաթիռի նախագծումը, արտադրությունն ու փորձարկումները կազմակերպել Թուրքիայի հետ համատեղ:

Թեմայի վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի պետական պաշտպանական արդյունաբերական ընկերության՝ «Ուկրոբորոնպրոմի» (Укроборонпром), կազմում գործունեություն ծավալող «Անտոնով» ավիաշինական ընկերության և Թուրքիայի աերոտիեզերական արդյունաբերություն ընկերության միջև:

Ըստ «Ուկրոբորոնպրոմի» տվյալների՝ «An-188» ինքնաթիռի առավելագույն բեռնատարողությունը կազմում է մինչև 50 տոննա՝ ներառյալ ռազմական տեխնիկա, ուղղաթիռներ կամ մինչև 300 զինծառայող: Ինքնաթիռը կարող է վայրէջք կատարել ընդամենը 600-800 մ երկարություն ունեցող թռիչքուղիների վրա, այդ թվում` հողե մակերևույթ ունեցող:

Ըստ ուկրաինական կողմի հայտարարության՝ մոտ ժամանակներս թուրքական պատվիրակությունը համատեղ ձեռնարկություն հիմնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու համար կայցելի «Անտոնով» ընկերություն կենտրոնական գրասենյակ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 

Լրահոս

Դիտել ավելին