Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն մեղադրում է Ռուսաստանին մաքսանենգության համար. НГ

18 Հուլիս, 2018 17:26
Լուկաշենկոն մեղադրում է Ռուսաստանին մաքսանենգության համար. НГ

Ռուսաստանի իշխանությունների հետ կապված ռուս խոշոր գործարարները Բելառուսով Ռուսաստան են տեղափոխում պատժամիջոցների տակ գտնվող մաքսանենգ ապրանքներ: Այդ մասին երեկ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ վկայակոչելով բելառուսական հատուկ ծառայություններին, հայտնում է «Независимая Газета»-ն:
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ բելառուսական հատուկ ծառայությունների տրամադրության տակ եղած տեղեկություններով հարկավոր է կիսվել Ռուսաստանի ղեկավարության հետ, «որը տեղյակ չէ այդ ամենից», և այդ պատճառով հակված է ամեն ինչի համար մեղադրել Բելառուսին:

«Ոչ թե ռուս մաքսայիններին է պետք ասել, այլ տեղեկացնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և նախագահին, որպեսզի իրենք զբաղվեն իրենց գործարարներով: Ես Պուտինին հաճախ եմ այդ մասին ասում, բայց հարկավոր է փաստեր ներկայացնել»,- նշել է Բելառուսի նախագահը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է շնորհակալ լինի Բելառուսին, որը փորձում է խոչընդոտել մաքսանենգությանը, իսկ դրա փոխարեն «նրանք սկսում են պահանջներ ներկայացնել»:

Բելառուսի պետական մաքսային կոմիտեի համաձայն՝ Ռուսաստան Եվրամիությունից և մի շարք այլ երկրներից արտադրանքի մատակարարման արգելքի գործողության ընթացքում իրենք իրականացրել են պատժամիջոցների տակ գտնվող արտադրանքի հայտնաբերմանն ուղղված ավելի քան 4,7 հազար հատուկ միջոցառում, հայտնաբերել են 2,2 հազար վարչական իրավախախտում:

 

Լրահոս

Դիտել ավելին