Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում մի տունը փլվել է մյուսի վրա

18 Հուլիս, 2018 16:27
Հնդկաստանում մի տունը փլվել է մյուսի վրա

Առնվազն չորս մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտեր Պրադեշ նահանգի Դելի քաղաքի մոտակայքում գտնվող երկու շենքի փլուզման հետեւանքով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:

Եւս առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ, կարող են լինել փլատակների տակ: Մասնավորապես, խոսքը մեկ տարեկան աղջկա, նրա ծնողների եւ տատիկի մասին է:
Հեռուստաալիքի տվյալներով՝ շինարարության փուլում գտնվող վեց հարկանի շենքը փլվել է դրա կողքին գտնվող չորս հարկանի շենքի վրա: Փլուզման պատճառները դեռ չեն պարզվել: Ըստ ականատեսների՝ շենքում 18 ընտանիք էր ապրում:

Դեմքի վայրում որոնողական եւ փրկարարական աշխատանքներ են իրականացվում, դրանցում  արտակարգ իրավիճակների ծառայության շուրջ 400 աշխատակից է ներգրավված, ինչպես նաեւ՝ տեղական ոստիկանությունը եւ հրդեհաշ ծառայությունը: Փլուզման կապակցությամբ ոստիկանությունը երեք մարդ է ձերբակալել, այդ թվում՝ կառուցվող շենքի սեփականատիրոջը:

 

Լրահոս

Դիտել ավելին