Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հետաքննություն է ընթանում ընդդիմության առաջնորդի նկատմամբ՝ Էրդողանի մասին ծաղրանկարը հրապարակելու համար

18 Հուլիս, 2018 16:05
Թուրքիայում հետաքննություն է ընթանում ընդդիմության առաջնորդի նկատմամբ՝ Էրդողանի մասին ծաղրանկարը հրապարակելու համար

Թուրքիայում հետաքննություն է ընթանում երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ՝ Twitter-ի իր էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը հրապարակելու համար, գրում է «Ջումհուրիյեթ» պարբերականը։

Քըլըչդարօղլուն սոցցանցի իր էջում հրապարակել էր այն հայտնի ծաղրանկարը, որը ցուցադրելու համար օրեր առաջ ձերբակալվել էին Թուրքիայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի ուսանողները։ Նման քայլով ընդդիմադիր գործիչն իր աջակցությունն էր հայտնել ճնշումների ենթարկվող ուսանողներին։

Հիշեցնենք, որ ուսանողները, մասնավորապես, ավարտական քայլերթի ժամանակ դուրս էին բերել պաստառ, որի վրա պատկերված են տարբեր կենդանիներ՝ Էրդողանի դեմքով։ Պաստառի վրա գրված է եղել «Թայիփների աշխարհը»։

«Հիտլերն էլ էր այսպիսին, Մուսոլինին էլ։ Դու պետք է կարողանաս հանդուրժել քննադատությունը։ Այս ծաղրանկարը հրապարակելու եմ, իմ կուսակցության պատգամավորներն էլ թող հրապարակեն», - հայտարարել էր Քըլըչդարօղլուն։

Ժամեր անց Անկարայի գլխավոր դատախազությունը հայտնել է գործչի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին