Կարևոր իրադարձություններ

Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին հրավիրել են Երևան՝ խորոված ուտելու

18 Հուլիս, 2018 14:53
Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին հրավիրել են Երևան՝ խորոված ուտելու

Ռուս պրանկերներ Վովանն ու Լեկսուսը հայտարարել են, որ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ քննարկել են միջազգային իրավիճակը և նրան հրավիրել Երևան՝ խորոված ուտելու։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Բացի այդ, նրանք խոսել են նաև Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկո Մոգերինիի հետ: Դատելով խոսակցությունների ձայնագրություններից՝ դրանք տեղի են ունեցել Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո:

Յունկերի հետ զրույցում պրանկերները դժգոհել են ԱՄՆ-ի ճնշումներից, ինչին ի պատասխան եվրոպացի պաշտոնյան ասել է․ «Մենք պետք է կրկին ու կրկին բացատրենք պարոնին, (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, խմբ․) թե ինչպես է աշխարհը աշխատում։ Նա չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Մենք պետք է համոզված լինենք, որ նա կսկսի գիտակցել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Ամեն ինչ լավ է, հաջողություն եմ մաղթում»։

Վովանն ու Լեկսուսը Յունեկրին ՀՀ վարչապետի անունից առաջարկել են Երեւանի հրապարակում խորոված պատրաստել։

«Վատ չի հնչում։ Կգամ հաջորդ տարի, այս տարի այլեւս հնարավոր չէ։ Հաջորդ տարի մենք կգտնենք համապատասխան ժամկետներ եւ հնարավորություններ», - ասել է Յունկերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին