Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում արևմտյան երկրների դեմ. CNN

18 Հուլիս, 2018 14:56
Ռուսաստանի հատուկ ծառայությունները գործողություններ են նախապատրաստում արևմտյան երկրների դեմ. CNN

Ռուսաստանի հատուկ ծառայություններն այժմ՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության և Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ավարտից հետո գործողություններ են նախապատրաստում, որոնք ուղղված են արևմտյան երկրներում քաղաքական իրավիճակի ապակայունացմանը: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների հետախուզություններում աղբյուրների:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ռուսական հատուկ ծառայությունները ոչ մի գործողություն չեն ձեռնարկել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ: Նշվում է, որ դա անհրաժեշտ է եղել ավելորդ ուշադրություն չգրավելու համար:

Աղբյուրները չեն նշել, սակայն, թե ինչ գործողություններ են նախապատրաստում հատուկ ծառայությունները, սակայն կարծում են, որ դրանք ուղղված են լինելու քաղաքական իրավիճակի ապակայունացմանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին