Կարևոր իրադարձություններ

Թուրքիան և ԱՄՆ-ն բանակցում են «Pariot» ՀՕՊ համակարգերի շուրջ

18 Հուլիս, 2018 13:15
Թուրքիան և ԱՄՆ-ն բանակցում են «Pariot» ՀՕՊ համակարգերի շուրջ

ԱՄՆ-ի պետքարտուղարության ռազմական և քաղաքական հարաբերությունների քարտուղարի պաշտոնակատար Թինա Քեյդանոուն հայտարարել է, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները բանակցում են ամերիկյան զենիթահրթիռային «Raytheon Co Patriot» ՀՕՊ համակարգերի գնման շուրջ, փոխանցում է ermenihaber.am-ը։ 

Նրա խոսքերով՝ «Patriot»-ները Թուրքիայի համար կարող են այլընտրանք լինել ռուսական զենիթահրթիռային «S-400»  համակարգերին։

Վերջինիս շուրջ Ռուսաստանը և Թուրքիան պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝ այդ համակարգերն Անկարային կմատակարարվեն 2019 թվականին: Վաշինգտոնը կողմ է, որ թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները զարգանան։

 

Լրահոս

Դիտել ավելին