Կարևոր իրադարձություններ

«Օշականցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Մելիքյանի մեքենայում հայտնաբերվել է հրազեն

18 Հուլիս, 2018 13:00
«Օշականցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Մելիքյանի մեքենայում հայտնաբերվել է հրազեն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Օշականցի Գևորիկ» մականունով հայտնի, Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գևորգ Մելիքյանի  ավտոմեքենայում հայտնաբերվել է AKS տիպի ողորկափող որսորդական հրացան՝ իր փամփշտատուփով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պարզվել է, որ Գևորգ Մելիքյանը վարորդական իրավունքի վկայական չի ներկայացրել ՃՈ ծառայողներին, երբ նրանք նրան կանգնեցրել են Աշտարակ քաղաքի Սիսակյան և Նարեկացի փողոցների խաչմերուկում, ավտոմեքենայի դիմապակին մգեցված է եղել սահմանված չափից ավելի։

Ստուգմամբ պարզվել է, որ հրացանը օրինական է եղել:

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին