Կարևոր իրադարձություններ

Ա. Գրիգորյանը տարակածություններ ունի Տ. Ավինյանի գրասենյակի հետ

18 Հուլիս, 2018 12:29
Հեղինակ՝ Արթուր Գրիգորյան
Ա. Գրիգորյանը տարակածություններ ունի Տ. Ավինյանի գրասենյակի հետ

Հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբի վերջնական ձևավորման գործընթացը դեռ ավարտին չի հասցվել աշխատանքային խմբի անհատական կազմի վերաբերյալ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ ունեցած որոշակի տարակարծությունների պատճառով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

«Մի քանի update հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբի հարցում և ոչ միայն. հաշվի առնելով, որ այդ խմբի ստեղծման գործընթացում ես ունեմ շատ մեծ ու անմիջական պատասխանատվություն՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ խմբի վերջնական ձևավորման գործընթացը դեռ ավարտին չի հասցվել աշխատանքային խմբի անհատական կազմի վերաբերյալ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ ունեցած որոշակի տարակարծությունների պատճառով: Այս հարցերը այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան կքննարկենք՝ Ջերմուկում կազմակերպելով հանրային քննարկում (դեռ Երևանում եմ, գուցե այսօր չհասցնենք):

Վաղը Ջերմուկից մեկնելու եմ Կապան՝ այնտեղ ևս մեկ հանրային քննարկում կազմակերպելու համար, որի ընթացքում կխոսենք ոչ միայն աշխատանքային խմբի անհատական կազմին առնչվող հարցերի մասին (Ամուլսարից հետո ուսումնասիրման օբյեկտը Քաջարանն է լինելու), այլև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման գործունեության արդյունավետության, այդ աշխատանքներում հանրության ավելի լայն ու անմիջական ներգրավմանն առնչվող հարցեր»,-գրել է Արթուր Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին