Կարևոր իրադարձություններ

Հայտնի բլոգերի տեսանյութում նկարահանվել է նաև Արմեն Սարգսյանը

18 Հուլիս, 2018 11:55
Հեղինակ՝ Nas Daily
Հայտնի բլոգերի տեսանյութում նկարահանվել է նաև Արմեն Սարգսյանը

Հայաստան այցելած հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով նախօրեին ողջ աշխարհին պատմել էր հայկական ցայտաղբյուրների մասին, այս անգամ հրապարկել է «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին» խորագրով մեկ րոպեանոց տեսանյութ, որի առանցքում շախմատն է:

Տեսանյութում նկարահանվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, շախմատ խաղացող բազմաթիվ երեխաներ: «Հայաստանում ես ապշած էի՝ տեսնելով, որ մաթեմատիկայի ու գիտության կողքին երեխաները նաև շախմատ են սովորում»,- նշել է բլոգերը՝ ընդգծելով, որ հատուկ հարմարեցված դասասենյակներում իրականացվող ուսուցումը երեխաներին սովորեցնում է ճիշտ կենտրոնանալ ու զարգացնել մտավոր ունակությունները: «Շախմատի հարցում Հայաստանն աշխարհում լավագույն երկրներից է»,- նշում է:

 

Նախքան տեսանյութի հրապարակումը՝ բլոգերը «Instagram»-ում հրապարակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ արված լուսանկարը և կատարել հետևյալ գրառում. «Շատ քաղաքական գործիչները խոսում են միայն քաղաքականության մասին: Բայց Հայաստանի նախագահն ուղղակի ապշեցնում է. նա որոշեց, որ ավելի լավ է կատակել 20 տարվա հնության կոնյակով բաժակի շուրջ: Անհավանական է: Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, պարոն Նախագահ»,-ասված է գրառման մեջ:

 Տեսանյութը այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին