Կարևոր իրադարձություններ

Ռուսական ընկերությունն ԱՄՆ-ին միլիարդավոր դոլարներ կվճարի

18 Հուլիս, 2018 11:55
Ռուսական ընկերությունն ԱՄՆ-ին միլիարդավոր դոլարներ կվճարի

Ռուսական «Վոլգա-Դնեպր» բեռնատար ընկերությունը շուրջ 12 մլրդ դոլար կծախսի ամերիկյան Boeing ընկերությունից 34 ինքնաթիռ գնելու համար։ Համապատասխան համաձայնագիր կքնելու մտադրությունների մասին հայտարարել է ամերիկյան ընկերությունը։

Պայմանագիրը կնքել է ռուսական ընկերության Մեծ Բրիտանիայում գործող CargoLogicHolding դուստր ձեռնարկությունը։ Այն մտադիր է 9․8 մլրդ դոլար արժողությամբ 29 Boeing-777 գնել, ինչպես նաև 2 մլրդ դոլար արժողությամբ 5 Boeing-747-8 ինքնաթիռ։

«Սա շատ կարևոր օր է մեր ընկերության պատմության մեջ։ Համաձայնագրի այս փաթեթը թույլ կտա ընդլայնել մեր բիզնեսը»,-ասել է «Վոլգա-Դնեպր» ընկերության սեփականատեր Ալեքսեյ Իսայկինը։

 

Լրահոս

Դիտել ավելին