Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը կրճատում են իրենց միջուկային զինանոցները. Պետդեպարտամենտ

18 Հուլիս, 2018 11:36
ԱՄՆ-ը և Ռուսաստանը կրճատում են իրենց միջուկային զինանոցները. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կատարում են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ՌՀՍՊ) գծով իրենց պարտավորությունները: Դա հավաստել է Պետդեպարտամենտը՝ հուլիսի 17-ին հրապարակելով երկու երկրների կողմից 2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած համաձայնագրին համպատասխան իրենց միջուկային զինանոցների կրճատման մասին տեղեկանք։

 Այնտեղ նշված է, որ Ռուսաստանն ունի միջուկային սպառազինությունների՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների 527 օպերատիվորեն ծավալված կրողներ, ծանր ռմբակոծիչներ, սուզանավերում բալիստիկ հրթիռներ – եւ հազար 444 մարտալիցքեր դրանց վրա: ԱՄՆ-ը՝ 652 կրող եւ հազար 350 մարտագլխիկ:

Ամբողջությամբ վերցված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների եւ սուզանվերում բալիստիկ հրթիռների ծավալված եւ չծավալված արձակման կայանքների, ինչպես նաեւ ծանր ռմբակոծիչների թիվը Ռուսաստանում 779 է, ԱՄՆ-ում՝ 800: Տվյալները բերված են 2018 թվականի փետրվարի 5-ի դրությամբ եւ արտացոլում են կողմերի ներկայացրած վիճակագրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին