Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում

18 Հուլիս, 2018 10:35
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ հուլիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Նարեկ Հունանյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ գազալցակայանի հարևանությամբ, իր վարած Opel Astra մակնիշի 34 FF 865 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է Shamshyan.com- ը վթարի հետևանքով վարորդ Ն. Հունանյանը, ուղևորներ համաքաղաքացի,19-ամյա Էդվարդ Խալաֆյանը, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչներ, 20-ամյա Արսեն Ղազարյանն ու18-ամյա Դավիթ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց, 06:20-ի սահմաններում Ն. Հունանյանը հիվանդանոցում մահացել է: 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին