Կարևոր իրադարձություններ

Հարավային Աֆրիկայում այլմոլորակայիններ որոնելու համար հեռադիտակ են կառուցել

18 Հուլիս, 2018 10:56
Հարավային Աֆրիկայում այլմոլորակայիններ որոնելու համար հեռադիտակ են կառուցել

Հուլիսի կեսերին Հարավային Աֆրիկայում տեղի ունեցավ աշխարհի ամենախոշոր և զգայուն ռադիոհեռադիտակի՝ MeerKAT-ի բացումը։ Այն կարող է արագացնել տիեզերքի ուսումնասիրությունը, գրում է Daily Mail-ը։ Գիտնականները պնդում են, որ համալիրի 64 ալեհավաքները թույլ կտան արագացնել առանցքային հետազոտական նախագծերը՝ կապված տիեզերական մագնետիզմի, գալակտիկաների էվոլուցիայի, Տիեզերքի կառուցվածքի, մուգ նյութի և տիեզերքում ռադիոաղբյուրների ուսումնասիրության հետ կապված։

Բացի այդ, նոր համալիրը գիտնականներին կօգնի հեռավոր մոլորակների և համակարգերի ավելի մանրամասն մոդելները ստանալու հարցում։ Այն ավելի քան 10 հազար անգամ կարագացնի տիեզերքի ուսումնասիրությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին