Կարևոր իրադարձություններ

Հելսինկիում Թրամփի հետ Պուտինի հանդիպումը բացասաբար չի անդրադառնա ՌԴ-ի և ՉԺՀ-ի կապերի վրա. փորձագետ

18 Հուլիս, 2018 10:35
Հելսինկիում Թրամփի հետ Պուտինի հանդիպումը բացասաբար չի անդրադառնա ՌԴ-ի և ՉԺՀ-ի կապերի վրա. փորձագետ

Հելսինկիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ վերջերս կայացած հանդիպումը չի հանգեցնի Ռուսաստանի եւ Չինաստանի համապարփակ գործընկերության հարաբերությունների թուլացման: Հուլիսի 18-ին ՉԺՀ-ի փորձագետի այս տեսակետը մեջբերում է չինական Global Times թերթը։

«Պուտինը եւ Թրամփը պետք է հանդիպումների ժամանակ ուշադրություն նվիրեն Չինաստանին, քանի որ վերջինս կարեւոր դեր է խաղում: Եվ բնավ պարտադիր չէ, որ ՌԴ-ն եւ Միացյալ Նահանգները միջոցներ փնտրեն չինական կողմին հակազդելու համար»,- մեջբերում է անում հրատարակությունը Պեկինի Միջազգային հարաբերությունների համալսարանի պրոֆեսոր Լի Հայդունի խոսքից:

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ փոխգործակցելիս ԱՄՆ-ի նախագահը գործում է հատուկ ձեւով՝ հետեւելով քաղաքական հայացքների, որոնք բավականին զգալիորեն տարբերվում են ԱՄՆ-ի կառավարող ընտրախավի շարքերում հաստատված ավանդական գաղափարախոսական դրույթից:

«Թրամփը վստահ է, որ իրեն կհաջողվի միաժամանակ բարեկամական կապեր հաստատել թե՛ ՉԺՀ-ի եւ թե՛ ՌԴ-ի հետ,- պարզաբանել է փորձագետը:- Սակայն Պուտինը, թերեւս Ռուսաստնն ամբողջությամբ վերցված, Չինաստանը նախկինի պես ընկալում են որպես ավելի ակտիվ եւ արդյունավետ գործընկերոջ (քան Միացյալ Նահանգները), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին