Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում բազմահարկ բնակելի շենք է փլուզվել. առնվազն 50 մարդ փլատակների տակ է

18 Հուլիս, 2018 10:16
Հնդկաստանում բազմահարկ բնակելի շենք է փլուզվել. առնվազն 50 մարդ փլատակների տակ է

Հնդկաստանի Մեծ Նոյդա քաղաքում փլուզվել է 6 հարկանի բնակելի շենք, փլատակների տակ է մնացել առնվազն 50 մարդ, տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Հայտնի է, որ շենքը կառուցվել էր ընդամենը մի քանի տարի առաջ: Այնտեղ, ըստ տեղացիների պատմածի, բնակվում էր 12 ընտանիք՝ հիմնականում շինարարներ։ 

Հայտնի է, որ շենքը փլուզվել է հարևանությամբ գտնվող շինհրապարակի վրա:


Աղբյուրը մանրամասնում է, որ առայժմ փրկարարներին հաջողվել է դուրս բերել երկու դի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։


Աղբյուրը նշում է, որ փլուզումը տեղի է ունեցել ցերեկվա ժամերին՝ տասնյակ անցորդների աչքի առաջ։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

 

Լրահոս

Դիտել ավելին