Կարևոր իրադարձություններ

ԴԱՀԿ-ն առգրավվել է «Ոսկու աշխար­հի» սեփականատիրոջ գույքը, նա էլ դատարանի միջոցով ցանկա­նում է այն վերականգնել. «Ժողովուրդ»

18 Հուլիս, 2018 10:14
ԴԱՀԿ-ն առգրավվել է «Ոսկու աշխար­հի» սեփականատիրոջ գույքը, նա էլ դատարանի միջոցով ցանկա­նում է այն վերականգնել. «Ժողովուրդ»

«Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամ­յանը ԴԱՀԿ-ի հետ կռիվ է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի հուլիսի 12-ին «Վաղարշ և որդիներ» կոն­ցեռն ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծա­ռայության: «Ոսկու աշխարհի» սեփա­կանատերը պահանջում է, որ դատա­րանը ԴԱՀԿ ծառայության՝ հուլիսի 3-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչի, կազմված արձանագրությու­նը վերացնի և առգրավված գույքերը հայցվորին վերադարձնելուն պար­տավորեցնի:

Դատելով իրավիճակից՝ ԴԱՀԿ-ն առգրավվել է «Ոսկու աշխար­հի» սեփականատիրոջ գույքը, և վեր­ջինս դատարանի միջոցով է ցանկա­նում այն վերականգնել: Թե ինչ որոշ­ում կկայացնի դատարանը, ցույց կտա ժամանակը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին