Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    554,5
    562,5

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

«Կոնվերս բանկում» ավազակային հարձակում կատարած քաղաքացուն Վրաստանը հանձնել է ՀՀ-ին, սակայն 200 հազար դոլար գողոնը չկա. «Ժողովուրդ»

18 Հուլիս, 2018 10:06
«Կոնվերս բանկում» ավազակային հարձակում կատարած քաղաքացուն Վրաստանը հանձնել է ՀՀ-ին, սակայն 200 հազար դոլար գողոնը չկա. «Ժողովուրդ»

«Հուլիսի 12-ին Վրաստանից Հայաս­տան էքստրադիցիայի ենթարկվեց հե­տախուզման մեջ գտնվող Պյոտր Ցի­գանկովը: 

Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում: Նա գործարք կատարելու պատրվակով մտել էր Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճ­յուղ ու սպառնացել կառավարչին՝ պա­հանջելով գումար: 

Ստանալով 200 հազար դոլարին համարժեք դրամ՝ հե­ռացել էր: Ավելի ուշ Ցիգանկովը հայտնաբերվել ու ձերբակալվել էր Վրաստանում: Եվ ահա, 7 ամիս անց նրան բերեցին ՀՀ: Սակայն «Ժողո­վուրդ» օրաթերթին հասած տեղեկու­թյունների համաձայն՝ գողոնը՝ 200 հա­զար դոլարը, նրա հետ չի եղել»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին