Կարևոր իրադարձություններ

Գեներալ Գագիկ Մելքոնյանի «սկանդալային» որդին՝ ոստիկանապետ. «Ժամանակ»

18 Հուլիս, 2018 09:40
Գեներալ Գագիկ Մելքոնյանի «սկանդալային» որդին՝ ոստիկանապետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով` պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանության պետ:

Նշենք, որ ժամանակին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ազատել էր աշխատանքից, իսկ ներկա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դարձյալ հետ բերեց իրավապահ համակարգ:

Մեր տեղեկություններով` Մելքոնյանի որդին հանրությանը հայտնի է սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվելու վատ սովորությամբ, և նրա` կրկին իրավապահ համակարգում հայտնվելն այնքան էլ հասկանալի չէ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին