Կարևոր իրադարձություններ

«Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են գնում. «Հրապարակ»

18 Հուլիս, 2018 08:02
«Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են գնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են գնում առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված։ Դաշինքով գնալուն գրեթե բոլորը կողմ են, բայց վեճ կա համամասնությունների հետ կապված։ Արդեն գրել ենք, որ Փաշինյանի «Քաղպայմանագիրը» հավակնում է մոտ 70 տոկոս ունենալ ցուցակում, որից 20-ը կլինեն քաղակտիվիստները, իսկ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը» միասին կարող են հավակնել 30 տոկոսին։

Ընդ որում, Արամ Սարգսյանի համար սկզբունքային հարց է, որ իր անունը լինի առաջին եռյակում։ Մենք «ՔՊ» անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ առաջին եռյակում ո՞ւմ անուններն են գրվելու, ճի՞շտ է, որ Արամ Սարգսյանը պնդում է, որ լինի։ «Դե, ո՞վ չի ուզենա իրեն տեսնի առաջին եռյակում, ես էլ կուզենամ, բայց ցանկություններով չէ մենակ, այդ ամենը պետք է նպաստի հաջողությանը։ Այսինքն՝ եթե դա տվյալ քաղաքական ուժի շահերից է բխում եւ ոչ թե անձնական ամբիցիաներից, ապա թող լինի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին