Կարևոր իրադարձություններ

Վաշինգտոնն ու Տոկիոն երկարաձգել են խաղաղ ատոմի մասին պայմանագիրը

18 Հուլիս, 2018 00:00
Վաշինգտոնն ու Տոկիոն երկարաձգել են խաղաղ ատոմի մասին պայմանագիրը

Ճապոնիան և ԱՄՆ-ն երեքշաբթի համաձայնագիր են կնքել միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին պայմանագրի գործունեության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որը թույլ է տալիս Ճապոնիային զբաղվել խաղաղ ատոմի մշակմամբ:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, պայմանագիրը, որը կողմերի միջև գործում է 1988 թվականից, երկարաձգվել է, երբ Տոկիոն խոստացել է կրճատել պլուտոնիում պաշարները:


Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն լրագրողներին հայտնել է, որ երկրին անհրաժեշտ է կրճատել այդ նյութի պաշարները՝ պայմանագիրը պահպանելու համար: Նրա կարծիքով՝ այդ պայմանագիրը ճապոնական միջուկային արդյունաբերության հիմքն է:

Ճապոնիայի պլուտոնիումի պաշարները հաշվարկվում են 47 տոննա: Դրանք պահվում են Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում: Ճապոնիայի պլուտոնիումի ներկայիս պաշարները բավական կլինեին մոտ 6000 ատոմային ռումբ ստեղծելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին