Կարևոր իրադարձություններ

Ամերիկուհի մոդելն իրարանցում է առաջացրել պոդիումով քայլելիս երեխային կրծքով կերակրելով

17 Հուլիս, 2018 23:53
Ամերիկուհի մոդելն իրարանցում է առաջացրել պոդիումով քայլելիս երեխային կրծքով կերակրելով

Մայամիում կիրակի անցկացված նորաձևության ցուցադրության ժամանակ պոդիումով քայլելիս փոքրիկին կրծքով կերակրող մոդելն իրարանցում է առաջացրել ներկաների շրջանում:

Ինչպես ներկայացնում է BBC-ն, Մառա Մարթինն իր 5 ամսական աղջկան գրկած է ելույթ ունեցել Sports Illustrated ամսագրի ամենամյա լողազգեստի ցուցադրության ժամանակ, որին մասնակցելու համար ընտրվել է 16 այլ մոդելի հետ միասին:

«Չեմ կարողանում հավատալ, որ դստերս հետ քայլելիս հայտնվել եմ ամսագրերում և մամուլի էջերում մի բանի համար, որն անում եմ ամեն օր», - մոդելը գրել է իր Instagram-յան էջում:

Սոցցանցերի օգտատերերից շատերը գովաբանել են մոդելին՝ նրան «ոգեշնչման աղբյուր» անվանելով, ոմանք էլ մեղադրել են նրան ուշադրություն գրավելու փորձի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին