Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության պետը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկանների հիշատակին

17 Հուլիս, 2018 23:06
Ոստիկանության պետը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկանների հիշատակին

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար կազմն այցելել են ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանության պետը, բարձրաստիճան սպաները, գնդի անձնակազմն ու զոհված ոստիկանների հարազատները ծաղիկներ են խոնարհել 2 տարի առաջ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

2016 թվականի հուլիսի 17-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ ներխուժած խմբի կողմից զոհվել են ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Հավերժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերների հիշատակին:

 

Լրահոս

Դիտել ավելին