Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

17 Հուլիս, 2018 21:20
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

Նշելով, որ Հայաստանում ցավով են հետևել վերջին տարիների ընթացքում Սիրիայում տեղի ունեցող դեպքերին՝ վարչապետը բարեկամ սիրիացի ժողովրդին մաղթել է, որպեսզի օր առաջ երկրում հաստատվի խաղաղություն

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-սիրիական քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության ոլորտում համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, հաշվի առնելով նաև մեր երկրի միջոցով Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք գործելու հնարավորությունները: Այս համատեքստում, կողմերը քննարկել են  առկա տնտեսական ներուժի իրացմանը, առաջիկայում հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող մարդասիրական օգնության համար: Մոհամմեդ Հաջ Իբրահիմը նաև ընդգծել է սիրիահայերի կարևոր դերը երկրի զարգացման ու կառուցման գործում:    

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Սիրիայի վերակառուցմանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին