Կարևոր իրադարձություններ

Մոդելը հենց հարթակի վրա կրծքով կերակրել է երեխային

17 Հուլիս, 2018 19:08
Մոդելը հենց հարթակի վրա կրծքով կերակրել է երեխային

Մարա Մարտինը 16 ընտրված կանանցից մեկն է, ով մասնակցել է Sports Illustrated ամսագրի շոուին: Նա ցուցադրել է ոսկեգույն բիկինի. մոդելը իջեցրել է կրծկալի ուսը, որպեսզի կերակրի իր դստերը՝ Արիային՝ գրում է lenta.ru-ն:

 

«Իմ բոլոր ծանոթները գիտեն, որ դա իմ վաղեմի երազանքն էր. հավատս չի գալիս, որ ես և դուստրս հայտնվել ենք գլխագրերում, և ես ցույց եմ տալիս, թե ինչ եմ անում ամեն օր»,- իր բեմելը մեկնաբանել է Մարտինը՝ հավելելով, որ հույս ունի վարժեցնել հասարակությանը մոր կողմից երեխային կերակրելու տեսարանին:

 

Լրահոս

Դիտել ավելին