Կարևոր իրադարձություններ

Իսրայելացի զինվորականները սիրիացի փախստականներին թույլ չեն տվել անցնելու Գոլանի բարձունքներ

17 Հուլիս, 2018 16:30
Իսրայելացի զինվորականները սիրիացի փախստականներին թույլ չեն տվել անցնելու Գոլանի բարձունքներ

Սիրիայի Էլ Քունեյթրայի նահանգում մարտական գործողությունների շրջաններից ավելի քան 200 փախստականներ հուլիսի 17-ին դուրս են եկել Գոլանի բարձունքներում սիրիական եւ իսրայելական զորքերի բաժանման գծի մոտ, սակայն նրանց թույլ չեն տվել անցնելու Իսրայելի կողմից վերահսկվող տարածք: Այս մասին հայտնել է El Nashra նորությունների ալիքը:

 Ալիքի տեղեկատվությամբ՝ իսրայելացի զինվորականները սիրիացիներին նախազգուշացրել են, որ նրանց չեն թողնի իրենց տարածք եւ պահանջել են հեռանալ ապառազմականացված գոտուց:

Սիրիական բանակն այժմ Սիրիայի հարավ – արեւմուտքի Էլ Քունեյթրայի նահանգում գործողություն է իրականացնում «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների հրոսակախմբերի դեմ: Զորքերը հուլիսի 16-ին ազատագրել են Էլ Հարա քաղաքը եւ դրա շրջակայքում գտնվող ռազմավարական բարձունքները: Ավելի վաղ այդ շրջանում նանց վերահսկողությանն է անցել Մասխարա բնակավայրը, որը գտնվում է Գոլանի բարձունքներում սիրիական եւ իսրայելական զորքերի բաժանման գծից 11 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին