Կարևոր իրադարձություններ

Արցախի բանկերից մեկում հաշվապահի կողմից հափշտակվել է 2000 ԱՄՆ դոլար

17 Հուլիս, 2018 16:06
Արցախի բանկերից մեկում  հաշվապահի կողմից հափշտակվել է 2000 ԱՄՆ դոլար

Հուլիսի 16-ին Երևան քաղաքի բնակիչ  1986թ. ծնված Ռ. Դ-ն դիմել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ իր տատը` Մարտունի քաղաքի բնակչուհի 1937թ. ծնված Ռ. Դ-ն 2010թ. մարտի 18-ին «Արդշինբանկ» ՓԲԸ Մարտունու մասնաճյուղում որպես ավանդ է ներդրել 2000 ԱՄՆ դոլար և 2018թ-ի հուլիսի 16-ին նշված գումարը կուտակված տոկոսադրույքով ստանալու նպատակով դիմել «Արդշինբանկ» ՓԲԸ Մարտունու մասնաճյուղ, սակայն պարզվել է, որ ներդրված ավանդը 2011թ-ից հանված է: 

Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության ոստիկանությունից: 

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռ.Դ-ի անվամբ ներդրված 2000 ԱՄՆ դոլար ավանդը առանց նրա իմացության 2011թ-ին հանել է «Արդշինբանկ» ՓԲԸ Մարտունու մասնաճյուղի նախկին գլխավոր հաշվապահ նույն քաղաքի բնակչուհի 1969թ, ծնված Ն. Ե-ն և օգտագործել իր անձնական կարիքների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին