Կարևոր իրադարձություններ

Պամելա Անդերսոնը մեղադրել է ամերիկացիներին ռուսատյացության մեջ

17 Հուլիս, 2018 15:50
Պամելա Անդերսոնը մեղադրել է ամերիկացիներին ռուսատյացության մեջ

Դերասանուհի Պամելա Անդերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքացիներին ծրագրավորել են զգուշանալ ռուսներից, որոնց կերպարը Ամերիկայում բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքերը հաղորդում է Daily Beast պարբերականը։

«Մենք Աերիկայում ծրագրավորված ենք մտածել, որ եթե ինչ–որ մի բան այնպես չէ, ապա դրա մեղավորը ռուսներն են։ Դա արդեն մեր խաղաքարն է։ Նրանց մոտ դա կատակի է վերածվել. երբ ես Ռուսաստան եմ գնում, ինձ հարցնում են. «Դե, այս անգա՞մ մենք ինչ ենք արել»,– պատմել է Անդերսոնը։

Դերասանուհին նշել է, որ հանդիպել է իշխանության ներկայացուցիրների հետ և զրուցել է նրանց հետ կենդանիների նկատմաբ դաժան վերաբերմունքի մասին, մասնավորապես դելֆինների և կետերի անօրինական որսի, որոնց հետո վաճառում են Չինաստանում։

«Երբ ես դա պատմում էի, ոմանց աչքերից արցունքներ էին գլորվում։ Մարդիկ գտնում են, որ ռուսները սարսափելի և առնական են, բայց նրանք նաև կարող են շատ զգացմունքային լինելն, կարեկցող և բարեգութ»,– ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին