Կարևոր իրադարձություններ

Իսլանդիայի հավաքականի մարզիչը հեռացավ 7 տարվա աշխատանքից հետո

17 Հուլիս, 2018 15:32
Իսլանդիայի հավաքականի մարզիչը հեռացավ 7 տարվա աշխատանքից հետո

Ֆուտբոլի Իսլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլսգրիմսոնը հեռացել է պաշտոնից, հաղորդում է Իսլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։

«Ես որոշել եմ 7 տարի հավաքականի հետ աշխատելուց հետո հեռանալ։ Ես ուրախ եմ եւ շնորհակալ եմ տղաներին, որ կարողացանք ստեղծել իսկական թիմային ոգի»,- ասել է Հադլգրիմսոնը։

Մարզիչը Իսլանդիայի հավաքականի մարզչական շտաբում էր 2011 թվականից, իսկ 2014-ից գլխավոր մարզիչն էր։ Նրա ղեկավարությամբ թիմը հասավ Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչ, Ռուսաստանում ավարտված աշխարհի առաջնությունում իսլանդացիները խմբում գրավեցին վերջին տեղը եւ դուրս չեկան 1/8 եզրափակիչ։

 

Լրահոս

Դիտել ավելին