Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Կզորակոչվեն նաև որոշ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները

17 Հուլիս, 2018 15:18
Կզորակոչվեն նաև որոշ առողջական  խնդիրներ ունեցող զորակոչիկները

Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն ԹորոսյանըԿառավարության ընդունած թիվ 404 որոշման (թերքաշ, գերքաշ, բարձր և ցածր հեմոգլոբին ու գիշերամիզություն ունեցողները զորակոչվում են բանակ) հետ կապված մարդկանց դժգոհությունների վերաբերյալ ասաց, որ որոշման ընդունումից հետո այն անմիջապես ներկայացվել է փոփոխությունների:

«Այն թերությունները, որոնք ի սկզբանե կային, շտկվել են: Կարծում եմ, եթե բժշկական անձնակազմն ու փորձագետները վստահ են, որ, օրինակ, թերքաշայինների դեպքում 45 կգ-ը կարելի է իջեցնել մինչև 43-ի, ես դրանում խնդիր չեմ տեսնում: Միանշանակ, իմ կարծիքը չի կարող ավելի գերակշիռ լինել, քան մասնագետինը»,- շեշտեց Արսեն Թորոսյանը:

Նախարարը հավաստիացրեց, որ նման չափանիշները միշտ են վերանայվել և վերանայվում են ու կարիք լինելու դեպքում կրկին կվերանայվեն:

2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացվել է զինծառայության ևս մեկտարբերակ՝ Ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ):

Այս պարագայում կզորակոչվեն առողջական որոշ խնդիրներ ունեցող զորակոչիկները՝ գիշերամիզություն ունեցողները, թերքաշայինները (նորմայից 2 կգ պակաս լինելու դեպքում՝ 43-45 կգ), գերքաշայինները (նորմայից 4 կգ ավել լինելու դեպքում) ու հեմոգլոբինի ցածր կամ բարձրմակարդակ ունեցողները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին