Կարևոր իրադարձություններ

Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում․ Ուկրաինայում Թուրքիայի դեսպան

17 Հուլիս, 2018 15:11
Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում․ Ուկրաինայում Թուրքիայի դեսպան

Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում և կշարունակի աջակցել Ուկրաինային, այս մասին հայտարարել է Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յունեթ Ջան Թեզելը։

Ինչպես գրում է qha.com.ua կայքը, դեսպանը շեշտել է, որ Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին Թուրքիան շարունակում է համարել օկուպացիոն գործողություն։ Թուրքիայում նաև համոզված են, որ Դոնբասում գործող ռուսամետ զինված խմբավորումները վայելում են Ռուսաստանի բացահայտ աջակցությունը։

«Այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը բոլորին է հայտնի, և այն չի փոխվել։ Մեր քաղաքականությունն այս հարցում անկեղծ է և փոփոխության ենթակա չէ, քանի որ բխում է ոչ միայն Թուրքիայի և Ուկրաինայի, այլև ամբողջ տարածաշրջանի շահերից», - ասել է Թեզելը։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որով 2014 թվականին Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է անվանել, իսկ թերակղզու բռնակցումը ՌԴ-ին՝ օկուպացիա։ ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունները, հիշեցրել էր Անկարային հետպատերազմյան համաձայնագրերի մասին, որոնցով Թուրքիան ճանաչել է Ռուսաստանի իշխանությունը Ղրիմի նկատմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին