Կարևոր իրադարձություններ

Խմբակցության ղեկավարի հարցում դեռ կոմպրոմիս չի եղել. Էդմոն Մարուքյան

17 Հուլիս, 2018 15:03
Խմբակցության ղեկավարի հարցում դեռ կոմպրոմիս  չի եղել. Էդմոն Մարուքյան

«Ելք» դաշինքում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացվի այն մասին, թե Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու են միասնական թեկնածու, թե կուսակցությունները հանդես են գալու առանձին թեկնածուներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ինքն անձամբ կողմնակից է, որ միասնական թեկնածու առաջադրվի: «Դեռևս քննարկումներ չենք ունեցել, քանի որ երեկ է եղել չկայացած նիստը, պետք է սպասել այն որոշմանը, որ կառավարությունը կրճատի ավագանու լիազորությունների ժամկետը, մինչ այդ բնականաբար կլինեն քննարկումներ, թե ինչպես մասնակցենք»,- ասաց պատգամավորը:

Միասնական թեկնածուով հանդես գալը «հիմա կախվա՞ծ է «Քաղաքացիական պայմանագրից» հարցին ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Բոլորիցս էլ կախված է, քանի որ բոլորով պետք է գանք կոնսենսուսի, որոշում կայացնենք, թե ինչպես ենք մասնակցում»:

Անդրադառնալով մեկ այլ հարցի, որ «Ելք» խմբակցության ղեկավարի հարցում կոմպրոմիսի չեն եկել, ավագանու դեպքում՝ կոմպրոմիսը հեշտ կտրվի՞», Էդմոն Մարուքյանը նկատեց, որ խմբակցության ղեկավարի ընտրության հարցում քննարկում չեն ունեցել, այն հետաձգել են այլ կարևոր հարցեր քննարկելու նպատակով: «Երևանի ավագանու առնչությամբ՝ քանի որ ժամկետներով սահմանափակված ենք, այդ հարցը չի կարող չլինել քննարկման առարկա: Հետևաբար` մոտակա երկու շաբաթվա ընթացքում կլինի այդ քննարկումն ու որոշումը»,-ընդգծեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին