Կարևոր իրադարձություններ

Մենք հակված են բաց ցուցակներ ունենալու մտքին. Դ. Հարությունյան

17 Հուլիս, 2018 13:19
Մենք հակված են բաց ցուցակներ ունենալու մտքին. Դ. Հարությունյան

Այսօր ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթական նիստին ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ասաց , որ Ընտրական կարգի գործող մոդելի թերությունը,այն է, որ երբ քաղաքական ուժերը դեռևս երկրում կայացած չեն և քաղաքական ուժերի կայացման փուլն է ընթանում, ապա անձի հայտնի լինելը կարող է ասոցացվել քաղաքական ուժերի հետ:

Օրինակ, եթե վերցնենք պայմանական որևէ մի մարզիկի կամ մշակույթի գործչի, որը ակտիվ քաղաքական գործիչ չէ, բայց ունի կուսակցական պատկանելություն, ու նրան ընդգրկենք ցուցակում, դրանով կուսակցությունը որոշակի ձայն կբերի: Սա նաև դրական կողմ ունի, քանի որ հենց այդ մարդիկ են, որ ձևավորում են կուսակցության դեմքը»,-ասաց նա:

 

Արդարադատության նախկին նախարարը, խոսելով քաղաքական մյուս ուժերի առաջարկների մասին, շարունակեց պնդել, որ իրենք հակված են բաց ցուցակներ ունենալու մտքին. «Եկեք ունենաք բաց ցուցակներ, ժողովուրդն էլ իր ընտրաքվեով ցույց տա այս կամ գործչի հանդեպ իր վերաբերմունքը: Սա զերծ է մի թերությունից, երբ կուսակցության վերնախավը չի որոշում, թե որ թեկնածուն կարող է անցնել, որը՝ ոչ: Ինչ վերաբերում է Դաշնակցության այն առաջարկին, թե եկեք բաց ցուցակներով համապետական ընտրակարգի անցնենք, ապա այստեղ էլ խնդիր ենք ունենալու հաշվարկի հետ: Կարող է 100 թեկնածու լինել գրանցված ու 10 ուժ, ապա այդ դեպքում ընտրողը պետք է լրացնի 1000 բջջանի մի աղյուսակ, ինչն ինքնին բարդ է»,- շարունակեց Հարությունյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին