Կարևոր իրադարձություններ

Բողոքի ակցիա ապրիլյան քառօրյայի մասնակիցների կողմից

17 Հուլիս, 2018 12:50
Բողոքի ակցիա ապրիլյան քառօրյայի մասնակիցների կողմից

2016 թ-ի քառօրյա պատերազմի մասնակից մի խումբ զինծառայողներ բողոքի ակցիա են նախաձեռնել՝ պահանջելով իրենց զինգրքույկներում արձանագրել Ապրիլյան պատերազմի մասնակից լինելու փաստը: Բողոքի ակցիա նախաձեռնողները Ազատության հրապարակից քայլերթով գնացին ՀՀ կառավարություն, որտեղ էլ պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում հարցին լուծում տալու համար: Ինչպե՞ս է ստացվել, որ նույն զորամասի ծառայողներից 10%-ի զինգրքույկներում գրված է, որ մասնակցել են Ապրիլյան պատերազմին, 90%-ի զինգրքույկներում գրված չէ»,-ասաց պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը:Կառավարության շենքի դիմաց կառավարության ներկայացուցիչը լսեց բողոքի ակցիա իրականացնողներին: Նրանք նշեցին, որ փաստի արձանագրման համար անգամ գումարներ են պահանջել զինվորներից, և այս հարցը ոչ միայն զինգրքույկում նշելն է, այլ նաև պատերազմական փորձառությունը նկատի ունենալը: 

Կառավարության ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացնողներն ասացին, որ կարող են նամակը փոխանցել իրենց, որին կպատասխանեն մինչև ուրբաթ: 

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն առաջարկեց՝ երկու քաղաքացի բարձրանա իր գրասենյակ, ձևակերպեն նամակը, ևս մեկ անգամ մանրամասն ներկայացնեն խնդիրները: 

Համաձայնություն ստանալուց և վարչապետի օգնականի հետ հարցը քննարկելուց հետո Մանուել Մանուկյանն ասաց, որ հարցը հստակ ներկայացրել են. «Քանի որ վարչապետը զբաղված է, կոնկրետ վարչապետի հետ հանդիպման համար ասել ենք, որ երբ ժամանակ կունենա, մենք ցանկանում ենք հանդիպել նրա հետ, մեր ներկայացրածն արձանագրեցին, խոստացան հստակ քննարկել դա տարբեր մասնագետների և վարչապետի հետ»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին