Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ծխախոտից զերծ պահելու գործընթացը բարդ է, սակայն խիստ անհրաժեշտ մեր ազգի առողջությունը պահպանելու համար. Արսեն Թորոսյան

17 Հուլիս, 2018 12:47
Հայաստանը ծխախոտից զերծ պահելու գործընթացը բարդ է, սակայն խիստ անհրաժեշտ մեր ազգի առողջությունը պահպանելու համար. Արսեն Թորոսյան

Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Նախարարի խոսքով՝ այդ նպատակին հասնելու գործընթացը բարդ է, սակայն խիստ անհրաժեշտ։

«Դա շատ կարևոր է մեր ազգի առողջությունը պահպանելու տեսանկյունից: Այսինքն՝ որքան հնարավոր է պետք է զերծ մնանք բոլոր վնասակար սովորույթներից: Երիտասարդների շրջանում այդ սովորույթը պետք է բացառել թե լուսավորչական աշխատանքով, թե խրախուսելով, որ առողջ ապրելակերպը նախընտրեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օրերս նախարարը այս թեմայով գրառում էր կատարել Facebook սոցիալական կայքում․ «Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր: Ծխախոտն է սրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։ Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եվ մենք, այս երկու հիվանդությունների բուժումն ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ կտրուկ իջեցնելով ծխախոտի օգտագործումը»,- գրել էր նա։



 

Լրահոս

Դիտել ավելին