Կարևոր իրադարձություններ

Արզնի համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

17 Հուլիս, 2018 12:43
Արզնի համայնքի ղեկավարը հրաժարական է տվել

Սույն թվականի հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:

Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանի կայքը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին