Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն վճարում է Եվրոպայի պաշտպանության ծախսերի 70-90 տոկոսը, իսկ Եվրոպան առևտրային արգելքներ է սահմանում. Թրամփ

17 Հուլիս, 2018 12:55
ԱՄՆ-ն վճարում է Եվրոպայի պաշտպանության ծախսերի 70-90 տոկոսը, իսկ Եվրոպան առևտրային արգելքներ է սահմանում. Թրամփ

ԱՄՆ-ն ամենազգալի ներդրումն է ունենում ՆԱՏՕ-ի բյուջեում՝ վճարելով Եվրոպայի պաշտպանության ծախսերի 70-90 տոկոսը և միևնույն ժամանակ վնաս է կրում եվրոպացիների պրոտեկցիոնիստական քայլերից: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես չափազանց հարգանքով եմ վերաբերել Բրյուսելում ՆԱՏՕ-ի մասնակիցներին: Բայց միևնույն ժամանակ ես հայտարարել եմ մասնակիցներին, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, վճարում է ծախսերի մինչև 91 տոկոսը: Դա առնվազն ՆԱՏՕ-ի պաշտպանության համար նախատեսված ծախսերի 70 տոկոսն է, բայց հնարավոր է՝ դա 91 տոկոսը լինի: Եվ այսպես, մենք վճարում ենք Եվրոպայի անվտանգությունն ապահովելու ծախսերի 91 տոկոսը, մինչդեռ Եվրոպան մեզ օգտագործում է իր շահերի համար՝ կապված մաքսատուրքերի և առևտրային արգելքներ սահմանելու հետ:

Դա սպանում է մեր առևտուրը, անցած տարի մենք կորցրել ենք մոտ 151 միլիարդ դոլար»,- ասել է նա:

Թրամփը հայտնել է, որ ասել է իր եվրոպացի գործընկերներին, որ այդպես այլևս չի կարող շարունակվել, և նրանք պարտավոր կլինեն մեծացնել իրենց ծախսերը:

Հիշեցնենք, որ Հելսինկիում նախօրեին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին