Կարևոր իրադարձություններ

Դատախազությունն արձագանքում է «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատիրոջ հայտարարությանը

17 Հուլիս, 2018 11:09
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Դատախազությունն արձագանքում է «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատիրոջ հայտարարությանը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է․

«Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև սոցիալական ցանցերրի օգտատերերի կողմից ակտիվ քննարկման առարկա է դարձել «Աշտարակ կաթ» ընկերության վաճառքի վերաբերյալ ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի հայտարարությունները: 

Հաշվի առնելով հանրային հետաքրքրության գործոնը՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից այդ հայտարարությունների երաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով»:

 

Լրահոս

Դիտել ավելին