Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Երևանում

17 Հուլիս, 2018 11:06
Դանակահարություն Երևանում

 

Հուլիսի 16-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 01.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1977 թ. ծնված Մնացական Ռ.-ն՝ «որովայնի շրջանի թափածածկող վերք» ախտորոշմամբ, և 2000 թ. ծնված Հարություն Ռ.-ն՝ «աջ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ. նրանք հայտնել են, որ իրենց բակում դանակահարվել են:

Ժամը 02.40-ին ստացվել է մեկ այլ հաղորդում, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Արթուր Ս.-ն և «աջ գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ՝ 1990 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որոնք հայտնել են, որ նշված վնասվածքները ստացել են նշված հասցեում:

 

Լրահոս

Դիտել ավելին