Կարևոր իրադարձություններ

Նոր նշանակում Լոռու մարզում

17 Հուլիս, 2018 10:44
Նոր նշանակում Լոռու մարզում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արամ Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։                                                                    

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-53 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արամ Մկրտչյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշվում է հրամանագրում:



 

Լրահոս

Դիտել ավելին