Կարևոր իրադարձություններ

Մահացել է մեծ բարերար Հովհաննես Օյունջյանը

17 Հուլիս, 2018 10:31
Մահացել է  մեծ բարերար Հովհաննես Օյունջյանը

Մահացել է ամերիկահայ մեծ բարեգործ Հովհաննես Օյունջյանը։ Տեղեկությունը հաստատվեց Գյումրի բժշկական կենտրոնից։ Նա մի քանի օր է՝ գտնվում էր այս հիվանդանոցում, երկարատև խրոնիկ հիվանդություն է ունեցել։ 
Բժիշկը օրեր առաջ Գյումրի էր եկել իր վերջին փափագը կյանքի կոչելու եւ հերթական բարեգործությունն անելու նպատակով: Իր կարողության վերջին բաժինը նա ներդրեց Գյումրիում ֆիլհարմոնիկ  դահլիճ կառուցելու համար: Չնայած ԱՄՆ-ում բժիշկներն արգելել էին Հովհաննես Օյունջյանին ինքնաթիռ նստել եւ հասնել Հայաստան, նա ընդդիմացել, պայքարել եւ ծանր առողջական վիճակում եկել էր Գյումրի, իր նպատակը կայնքի կոչելու համար, եւ որտեղ մինչեւ վերջին շունչը գտնվում էր բժիշկների հսկողության տակ: Ընդամենը մի քանի օր առաջ Գյումրիում նշվեց Հովաննես Օյունջյանի ծննդայն 98-ամյակը, նույն օրն էլ տեղի ունեցավ բժշկի երազած  ֆիլհարմոնիկ դահլիճի հիմնարկեքը:
Հովհաննես Օյունջյանը Գյումրիում մեծ սեր եւ հարգանք էր վայելում, Գյումրու Պատվավոր քաղաքացի էր: «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով 2000 թվականին կառուցվել է Հովհաննես Օյունջյանի ծնողների անունով կոչվող Արմենակ եւ Եղիսաբեթ Օյունջյանների  դպրոց-վարժարանը, 2016-ին նույն դպրոցի շարունակությամբ կառուցվել է «Վարդուհի» ավեստի դպրոցը: 2017 թվականին այդ դպրոցին կից շահագործվել է «Աղավնի» արհեստների դպրոցը: 2018-ի հուլիսի 13-ին էլ տրվեց  նոր համերգասրահի կառուցման մեկնարկը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին