Կարևոր իրադարձություններ

Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք ունի. «Փաստ»

17 Հուլիս, 2018 09:17
Նորանշանակ ՔՊ–ական տեղակալը չորս անշարժ գույք ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել մեկ ամիս առաջ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր՝ 2018 թ. հայտարարագրում ներկայացրել է չորս անշարժ գույք:

Այդ չորսից մեկը առանձնատուն է, իսկ մյուս երեքը՝ հողամաս: Որպես շարժական գույք  է հայտարարագրել «MERCEDES–BENZ 240» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 100 հազար դրամ ու 90 հազար ռուսական ռուբլի, իսկ եկամուտ ն ե րը՝ 41 հազ ա ր 6 5 0 դ ր ա մ և ստացվել աշխատավարձից:

Սանոսյանը «Քաղաքացիական պամանագիր» կուսակցության անդամ է, ստացել է աշխարհագրության մագիստրոսի աստիճան:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին