Կարևոր իրադարձություններ

Երկու հողամաս, 8000 դոլար ու 400 դրամի բաժնեմաս. «Փաստ»

17 Հուլիս, 2018 08:55
Երկու հողամաս, 8000 դոլար ու 400 դրամի բաժնեմաս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 11–ին Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվեց Իրինա Ղափլանյանը: Մի քանի շաբաթ անց նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրեց իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ղափլանյանը հայտարարագրել է երկու հողամաս և ընդամենը 400 դրամ արժողությամբ բաժնեմաս: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 900 հազար դրամ, որը նրա՝ մինչ նախարարությունում աշխատանքի անցնելը ստացած աշխատավարձն է:

Իրինա Ղափլանյանը միջազգային կրթական հաստատություններում ստացել է դիվանագետի, քաղաքագետի մասնագիտացում, «Գրին Բին» էկոսրճարանների ցանցի համահիմնադիրն է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին