Կարևոր իրադարձություններ

«Ես դեմ եմ, որ ԵԿՄ-ն խորհրդով ձևավորվի»․ Սասուն Միքայելյան ․ «Հրապարակ»

17 Հուլիս, 2018 08:30
 «Ես դեմ եմ, որ ԵԿՄ-ն խորհրդով ձևավորվի»․ Սասուն Միքայելյան ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․․ Երեկ Շենգավիթ 10 հասցեում «Քաղպայմանագիր» կուսակցությունը նոր գրասենյակ բացեց, կարմիր ժապավենը կտրեց Սասուն Միքայելյանը։ Նրան հարցրինք՝ հիմա էլ իրենց իշխանությո՞ւնն է ցանկանում ԵԿՄ-ն իր «տակ քաշել» ու կոլեգիալ կառավարման փոխարեն Արամ Սարգսյանին դարձնել ԵԿՄ նախագահ։ Նա ասաց, որ դաշինքում Սարգսյանի թեկնածության մասին քննարկում չի եղել․ «Ես դեմ եմ, որ ԵԿՄ-ն խորհրդով ձեւավորվի»։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ մեզ մոտ չի ստացվում կոլեգիալ կառավարում, ժամերով քննարկում կլինի, որոշում չի լինի»։ Միքայելյանը կոչ արեց մարտական ընկերներին, ովքեր ցանկանում են ԵԿՄ-ում խորհուրդ ձեւավորել, «խախանդվել, նստել տեղները»․ «Բանակը պիտի լինի ապաքաղաքական կառույց, ԵԿՄ-ն էլ պիտի զերծ մնա ծեծելուց, ընտրություններ անելուց, մարդ բերելուց․․․»։ Ինքը պատրաստ է մարտական ընկերների հետ քննարկել հարցը․ «Համախմբվենք, նստենք զրուցենք, կանչեք՝ կգամ, երբ ուզեք, կքննարկենք, կորոշենք, թե որ ճանապարհն է ճիշտ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին